ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Երևանի ավագանին ընդունեց Ստեփանակերտին օգնություն տրամադրելու որոշումը

Երևանի ավագանին ընդունեց Ստեփանակերտին օգնություն տրամադրելու որոշումը
06.10.2020 | 16:28

Ոչ ոք չի կասկածում մեր հաղթանակի մեջ, և թող ոչ ոք չկասկածի, որ վերականգնելու ենք թշնամու վնասած մեր բոլոր քաղաքների ու գյուղերի ենթակառուցվածքները, իսկ դրա համար պետք է շատ ինտենսիվ աշխատանք, Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Նա նշեց, որ ավագանու օրակարգի առաջին հարցը Երևանի կողմից Ստեփանակերտին ցուցաբերվող օգնության հարցն է:


«Գումարները կծախսվեն Ստեփանակերտի ենթակառուցվածքների վերականգնման համար», - ասաց Մարությանը: Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Ներսիսյանը հավելեց, որ Ստեփանակերտի թիրախավորման արդյունքում վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների և օբյեկտների կապիտալ աշխատանքների իրականացման նպատակով Երևանի 2020-ի բյուջեի պահուստային ֆոնդին կհատկացվի 100 միլիոն դրամ:

Դիտվել է՝ 1884

Մեկնաբանություններ